Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ՌԴ-ի և ՈՒկրաինայի միջև հակամարտության դադարեցման ճանապարհին պատմական շրջադարձային պահ է առաջացել, և պետք է օգտվել այդ հնարավորությունից։ Մակրոնը հերթական անգամ ընդգծել է, որ նախ անհրաժեշտ է դադարեցնել կրակը, իսկ հետո արդեն նստել բանակցությունների սեղանի շուրջ։               
 

Գլոբալիստական գաղափարախոսության առաջամարտիկները չեն մարսում իրենց պարտությունը

Գլոբալիստական գաղափարախոսության առաջամարտիկները չեն մարսում իրենց պարտությունը
12.05.2025 | 15:05

ԵՄ-ի «առաջամարտիկ» Ֆրանսիան պաշտոնապես մեկնաբանել է Մեծ Բրիտանիայի վարչապետի, Գերմանիայի կանցլերի և Ֆրանիսայի նախագահի հետ կապված հայտնի տեսանյութը, նշելով, որ թշնամական երկրների մամուլն է պնդում, թե երեք երկրների առաջնորդների հանդիպման ժամանակ «քողարկված» անձեռոցիկը հնարավոր է կոկային լիներ։

Այս հայտարարության մեջ բանալի բառը «թշնամական երկիրն» է. ՌԴ-ն նկատի ունեն։

Սա պարտվողի հոգեբանություն է, իսկ ամեն ինչ սկսվում է հոգեբանությունից, մտքերից և կամքից կամ դրա բացակայությունից։

ԵՄ անդամ շատ երկրներ տնտեսական խնդիրներ ունեն, և գնալով ավելի է սրվելու եվրոպացիների վիճակը, սակայն ղեկավարները շարունակում են մանիպուլացնել հասարակությանը՝ գլխավոր գործիք ընտրելով ռուսաֆոբիան։

Արդարացի հարց է առաջանում, պարոնա՛յք՝

Սիրիայի նորընտիր առաջնորդը՝ Ահմեդ ալ Շարաան, ով համարվում էր ահաբեկիչ, և անգամ գլխագին էր սահմանված 10 միլիոն դոլարի չափով, ինչպե՞ս դարձավ Սիրիայի օրինական առաջնորդ և ընդունելության արժանացավ Ելիսեյան պալատում՝ Ֆրանսիայի ղեկավարի կողմից։

Հասկանալի է, որ սա հատուկ արված քայլ է՝ միտված Իրանին վերահսկելու գործընթացին, բայց ակամայից մերկացնում եք ձեր դիկտատորական հակումները (կորոնավիրուսի մասին ԱՄՆ-ի պաշտոնական բացահայտումները՝ ձեզ վառ օրինակ)։

Պարոնա՛յք, ձեր իսկ կողմից սահմանված և կիրառվող ստանդարտներն են, որ թշնամական դարձրին ձեզ ձեր իսկ հասարակության աչքերում։

Ի դեպ, Սիրիայի ղեկավարը սկսել է շողոքորթել ԱՄՆ նախագահին՝ ակնկալելով վերջինիս օժանդակությունը Սիրիայի վերկառուցման հարցում. առաջարկ է արվում անգամ Իսրայելի հետ խաղաղության հաստատման տեսքով։

Աշխարհում ազդեցության գոտիների վերաբաշխման գործընթացը թևակոխել է վճռական փուլ, և գլոբալիստական գաղափարախոսության առաջամարտիկները՝ խոշոր կորպորացիաների ղեկավարները, տերերն ու շահառուները, չեն մարսում իրենց պարտությունը։

Հենց այս ֆոնին է, որ նրանք փորձում են ցեխ շպրտել նախագահ Թրամփի և նախագահ Պուտինի վրա, սակայն, ինչպես պնդեց ՌԴ նախագահը, նոր աշխարհակարգն ավելի արդարացի է լինելու (համամիտ եմ)։

Բնականաբար, քանի որ նվազում է խոշոր կորպորացիաների դերն ու ազդեցությունը պետությունների կառավարման գործում, և հենց սա է բարձրացված մեդիա աղմուկի պատճառը, ինչը, թեև նրբորեն, բայց նկատվում է նաև Հայաստանում (որոշ կայքերի վերնագրերն ընդդեմ նախագահ Քոչարյանի, «Մայր Հայաստանի» և այլ առողջ ուժերի)։

Փոխվում են ժամանակները, փոխվում է իրավիճակը, աշխարհն է փոխվում (deep state-ի ազդեցությունը կառավարման գործընթացների վրա). աշխարհաքաղաքականությունից մինչև տնտեսություն ու հասարակական տրամադրություններ, մեդիա մանիպուլյացիաներից մինչև քաղաքական կուսակցությունների ֆինանսավորում և դրանց նպատկահարմարությունն ու ազդեցությունը երկրի կառավարման գործում կամ հասարակության առողջացման գործընթացի վրա շատ կարևոր է հենց տվյալ երկրի համար։

Ինչպես նշեց հարգարժան քաղաքական առաջնորդներից մեկը մեր առանձնազրույցներից մեկի ժամանակ, նույն բջիջների կրողները (նկատի ուներ գաղափարական նմանությունը) ժամանակի ընթացքում բնականորեն կոնսոլիդացվում են. գաղափարն է կոնսոլիդացնում։

Հ.Գ. Թանկ վճարեցինք մինչև 2018-ը թուլացած պետության (կառավարչի սխալն էր ու բացթողումը, ինչը երկրի առաջնորդի պարագայում աններելի է) ու արտաքին քաղաքական խաղերի պատճառով («և՛, և՛»-ի մասին է), բայց 2026-ը հանդիսանալու է Հայաստանի զարգացման կամ պետության կերտման զրոյական կետը։

Լևոն Մնացականյան

Դիտվել է՝ 362

Մեկնաբանություններ